Ազգային ժողովն այս քառօրյայի ընթացքում քննարկեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, ասաց, որ նույնիսկ այս պահին պատգամավորների աշխատավարձն է շատ կոճակ սեղմելու համար:

«Այն պատգամավորները, ովքեր այստեղ գտնվում են, նույնիսկ այդ 240 000 աշխատավարձն էլ է իրենց շատ: Պետք չէԳալուստ Սահակյանի աշխատավարձը բարձրացնել, ոչ էլ Հովիկ Աբրահամյանինը:

240 000 դրամը շատ է կոճակ սեղմելու համար: Եթե նույնիսկ այդ ոհմակը գալիս է, և մեկը մյուսի տեղն է քվեարկում, ապա նրանց ընդհանրապես պետք չէ նույնիսկ աշխատավարձ տալ»,-ասաց Փոստանջյանը։