Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ իր նախկին թիմակիցներ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին, ասաց. «Իրենք մեզ չեն հետաքրքրում, մենք նրանց ցտեսություն ենք ասել, իրենք պետք է հասկանան իրենց դերը կյանքում, հաստատ ավագանու կամ «Երկիր Ծիրանի»-ի մեջ չէ նրանց դերը: Իրենց արդեն ճանապարհել ենք և նրանք մեր կողքին չեն»:
Փոստանջյանը խոսեց Երևան քաղաքի խնդիրների մասին՝ մասնավորապես շեշտելով. «30 հազար երեխա սպասում է մանկապարտեզի իր հերթին, 162 մանկապարտեզ այսօր հաճախում է 35 հազար երեխա և քաղաքապետարանը պետք է գումարներ ավելացնի մանկապարտեզներում նոր խմբեր բացելու համար:
Խոսելով քաղաքական դաշտում իր ղեկավարած կուսակցության շուրջ համախմբվող գործընկերների մասին, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Քաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք։ Ես նկատի ունեմ ԵԼՔ-ին, որը քվեարկում է Սերժ Սարգսյանի ծրագրերի օգտին. «Մենք պետք է այնպես անենք, որ նրանց հեռու պահենք մեզանից»,-ասաց նա։