«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը Մանչեսթերում բնակվելու է գեղեցիկ առանձնատանը:
Մինչ այս շվեդ ֆուտբոլիստը ընտանիքի հետ բնակվում էր Radisson Blu հյուրանոցում:
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, առանձնատանը ամսական վճարը 16 500 ֆունտ ստերլինգ է: Այն ունի 6 ննջասենյակ, լողավազան և մեծ ավտոտնակ, որում կարող են տեղավորվել ֆուտբոլիստի բոլոր մեքենաները: