Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բերման է ենթարկվել Արաբկիրի ոստիկանության բաժին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Վարդգես Գասպարին բերման է ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.2 հոդվածի համաձայն (հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը):
Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու՝ օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով: