Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ներկայացված են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների` օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպման առաջին րոպեները, որոնցից պարզ է դառնում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշ ժամանակ սպասել է իր թուրք գործընկերոջը` այդ ընթացքում լարված շարժումներ անելով տասնյակ տեսախցիկների և ֆոտոխցիկների առջև: Համացանցի մեծ թվով օգտատերերի բնորոշմամբ` այս քայլով Էրդողանը հրապարակայնորեն ստորացրել է Պուտինին:

 

Տեսանյութի հեղինակը վերջում ներկայացրել է նաև Վ. Պուտինի` Թուրքիային ուղղված սպառնալիքներով խոսքը` ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման առնչությամբ: