Օդաչուները‚ ովքեր ապահովել են Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգությունը Սիրիայի օդային տարածքում նրա այցի ժամանակ‚ պատմել են այն մասին‚ թե ինչպես է դա եղել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նախագահական ինքնաթիռին ուղեկցել է բազմաթիրախային «4++» սերնդի «Су-30СМ» կործանիչը:
«Դա սովորական օր էր‚ մենք հերթապահություն էինք իրականացնում: Առաջադրանք ստացանք ուղեկցել ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռին: Թռանք‚ մտանք շրջան‚ հայտնաբերեցինք այդ ինքնաթիռը‚ մոտեցանք և արդեն այս փուլում հասկացանք‚ որ դա ոչ թե սովորական ինքնաթիռ է‚ այլ համար մեկ ինքնաթիռը»‚- պատմել է օդաչուներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: