ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ասուլիս է ունեցել: Ասուլիսի ժամանակ մադրիդյան թիմի ֆուտբոլիստները սրահ են ներխուժել և ջուր լցրել մարզիչ վրա` բղավելով «Մենք չեմպիոն ենք»:

 

Հիշեցնենք, որ սուպերգավաթի խաղարկությունում «Արքայական ակումբը» 3:2 հաշվով առավելության էր հասել «Սևիլիայի» նկատմամբ՝ հաղթական գոլը հեղինակելով լրացուցիչ ժամանակում: