«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկայում նոր կադրային փոփոխություններ են սպասվում։ Սերժ Սարգսյանը որոշել է արտաքին քաղաքական ոլորտը վստահել իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, որի՝ ԱԳ նախարար նշանակվելու մասին վաղուցվանից էին խոսում։

 

Էդիկ Նալբանդյանը, ըստ այդմ, կվերադառնա իր երազանքների երկիր՝ Ֆրանսիա, որտեղ կփոխարինի դեսպան Վիգեն Չիթեչյանին, որը պատվով կատարեց տեղապահի դերը։ Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, մեր տեղեկություններով, կզբաղեցնի այժմ ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանը՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի երկարամյա ղեկավարը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: