«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում որոշել են առժամանակ հետ քաշվել, դեբատների, քննարկումների չմասնակցել, խոսել խիստ անհրաժեշտության դեպքում, որ նորերը, որ գրեթե քաղաքականության այբուբենին ծանոթ չեն, երեւան «ողջ հասակով մեկ»:

ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի»` հետագայում էլ չդադարելով հաշվել ու շախմատային տախտակը շարել: Իսկ ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցությունը։ «Կարծում եմ` խնդիրը կա, բայց ոչ շատ սուր. Վիգենը զբաղված է «Լույս» հիմնադրամով, Արփինեն, Շարմազանովը դասախոսում են, Վահրամ Բաղդասարյանը նույնպես կրթական համակարգում տեղ կգտնի, Դավիթ Հարությունյանն իրավաբանական ընկերություն է հիմնել, Աշոտյանն էլ կուսակցության գործերով կզբաղվի:

 

Ի դեպ, ՀՀԿ Կենտրոն համայնքի գրասենյակը, որը գտնվում է Բուզանդի 1/2՝ Երեւանի քաղաքապետարանին պատկանող շենքում, մինչեւ 2027 թվականը պայմանագիր ունի։ Մինչդեռ Տարոն Մարգարյանն այս շենքում տեղակայված լրատվական կազմակերպությունների հետ պայմանագրերն ընդամենը 2 տարով էր կնքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում