Ռիո-2016»-ի տղամարդկանց թենիսի մրցաշարում տեղի են ունեցել 1/8 եզրափակիչ բոլոր հանդիպումները:

Իսպանացի Ռաֆայել Նադալը 2 սեթում առավելության է հասել Ժիլ Սիմոնի նկատմամբ: Գրանցվել է 7-6, 6-3 հաշիվը: Ամերիկացի Սթիվ Ջոնսոնը 2 սեթում հաղթել է ռուս Եվգենի Դոնսկոյին՝ 6-1, 6-1:

Բրիտանացի Էնդի Մարեյ 6-1, 2-6, 6-3 հաշվով հաղթելել է իտալացի Ֆաբիո Ֆոնինիին:

Կեի Նիշիկորին 2 սեթում՝ 6-2, 6-2 հաշվով, հաղթել է սլովակ Անդրեյ Մարտինին:

Խուան Մարտին Դել Պոտրոն առավելության է հասել ճապոնացի Տորո Դանիելիի նկատմամբ (՝ 6-7,6-1, 6-2): Ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ուժեղ է գտնվել խորվաթ Մարին Չիլիչից ՝6-7, 6-3, 6-4:

Թոմաս Բելուչին հաղթել է աշխարհի ամենահեռանկարային թենիսիստներից մեկին Դավիթ Գոֆինին՝ 7-6, 6-4:

1/8 եզրափակիչի վերջին մասնակիցն է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտը, ով 6-4, 7-6 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգը ներկայացնող Ժիլ Մյուլերին:

Քառորդ եզրափակիչի զույգերը

Խուան Մարտին Դել Պոտրո–Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ

Ռաֆայել Նադալ - Թոմաս Բելուչի

Գաել Մոնֆիս - Կեի Նիշիկորի

Սթիվ Ջոնսոն –Էնդի Մարեյ: