ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի բնակիչը, ով հայտնի է որպես աշխարհի առաջին հղի տղամարդը, ով կրել և ծննդաբերել է երեխայի, որոշել է հեռացնել իր արգանդը։
Հայտնի է, որ Թոմաս Բիթին ծնվել է որպես կին։ Սակայն 2003 թվականին նա որոշել է փոխել իր սեռը։ Տեստոստերոն հորմոն ընդունելուց հետո նրա դեմքին առաջացել են մազեր, իսկ ձայնը դարձել է տղամարդու ձայն։
Վիրահատության միջոցով նա փոխել է նաև սեռական օրգանները, սակայն կանացի վերարտադրող օրգանները պահպանվել են։ Ամուսնանալուց հետո պարզվել է, որ նրա կինը չի կարող երեխա ունենալ, և այդ ժամանակ նախկին կին Թոմասը որոշել է ծննդաբերել։
«Տղամարդը» արդեն ունեցել է 3 առողջ երեխա։ Հետագայում նա բաժանվել է կնոջից և ամուսնացել ուրիշ կնոջ հետ, որի հետ նույնպես ուզում է երեխա ունենալ։ Սակայն այս անգամ հղիանալու հերթը կնոջն է, քանի որ Թոմասը որոշել է ամբողջությամբ ազատվել կանացի օրգաններից և վերջնականորեն դառնալ տղամարդ։