Ռիոյում շարունակվում են ամառային Օլիմպիական խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը:
66 կգ քաշային կարգում 1/8 եզրափակչում մեր մարզիկը ուժերը չափեց Եգիպտոսը ներկայացնող Ադհամ Ահմեդ Սալեհ Կհան հետ:
Հարությունյանը1 րոպե 25 վայրկյանում հաղթեց 9:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: