«Նուբարաշեն» քրեակատարարողական հիմնարկի կալանավոր Արթուր Հովհաննիսյանն, ի նշան բողոքի, կարել է աչքերը: Կալանավորն այս քայլին գնացել է, քանի որ բողոքում է խցային իր պայմաններից:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացրրին, որ չնայած խցային պայմանները բարելավվել են, աչքերը շարունակում են կարված մնալ:

 

Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշտանգում), 138-րդ հոդվածի 3-րդ մասի (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 142-րդ (անառակաբարո գործողություններ) և 66-րդ (պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ) հոդվածների հատկանիշներով: