Սևան քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Հայկ Գալստյանը, երրորդ օրն է, ինչ կարել է աչքերը: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյան:
Նշենք, որ այսօր «ՉԻ»-ն գրել էր այն մասին, որ դատապարտյալը, ի նշան բողոքի, կարել է իր աչքերն ու բերանը:
Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալի պահանջներն անօրինական են, հացադուլ դեռևս չի հայտարարել:
Ըստ հրապարակման՝ տեսակցության եկած ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը կալանավորին դաժան ծեծի է ենթարկել: Ղլեչյանը հերքեց. «Ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, և կալանավորը ծեծի չի ենթարկվել»: