armnoc.am 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային Գոռ Մինասյանը գոհ է իր բարձրացրած քաշերից:
«Ամեն մարդու չի հաջողվում մասնակցել Օլիմպիական խաղերի: Կարծում եմ' բոլորը գոհ են իմ արդյունքից, անձնական նոր ռեկորդներ եմ գրանցել և օլիմպիական արծաթ եմ նվաճել մեր երկրի համար: Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը, քանի որ մինչ այս չենք ունեցել Օլիմպիական խաղերի 19 տարեկան մեդալակիր: Եթե ինձ հաջողվեր երկրորդ մոտեցմամբ բարձրացանել պատվիրված քաշը, ապա կկարողանայի ավելի բարձր քաշերի էլ մոտենալ: Պոկում վարժությունը շատ թեժ ստացվեց, նույնը չեմ ասի հրում վարժության մասին: Ինձ համար նոր մրցակիցներ չկային, բոլորին էլ գիտեմ աշխարհի և Եվրոպայի առաջնություններից: Չեմպիոնի հետ արդեն 6 տարի շարունակ մրցում ենք»,-ասաց Մինասյանը:
Ծանրամարտի' Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը 105+ քաշային կարգում' երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Այս քաշային կարգում օլիմպիական ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն՝ 473 կգ: