Ոստիկանության 6-րդ վարչության աշխաակիցները Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին հորդորել են հեռանալ Ազատության հրապարակից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը։

 

Նրա խոսքով՝ երեկ բազմիցս մոտեցել են ոստիկանության աշխատակիցներ ու հորդորել դադարեցնել հացադուլը, սակայն ապարդյուն։  Շահենի տեղեկացմամբ՝ Ոստիկանությունը նրանց տուն ծանուցագիր էր տարել, համաձայն որի ինքը պետք է այսօր առավոտյան ժամը 10.00 –ին ներկայանար ՀՀ ԱՆ քրեակտարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին։ Նշենք, որ Շահեն Հարությունյանը գտնվում է պայմանական ազատության մեջ։

 

Հետաքրքրական է, որ Ոստիկանություն աշխատակիցները ոչ թե փոստով էին ուղարկել ծանուցագիրը, այլ անձամբ տարել և հանձնել Շահեն Հարությունյանի մորը։ 

 

Նա նշեց, որ ներկայանալու վերաբերյալ իրեն արդեն նախօրոք ծանուցագիր ուղարկել են և այնտեղ նշված է եղել ամսի 21-ը, սկայն ըստ երևույթին իր հացադուլը խառնել է Ոստիկանության ծրագրերը։

 

Հիշեցնենք՝ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը երեկ ժամը 15.00-ից Ազատության հրապարակում հացադուլ է անում։