29-ամյա լեգենդար վազորդ Ուսեյն Բոլտը նվաճեց իր 8-րդ օլիմպիական ոսկին:
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում 200 մետր վազքում յամայկացի մարզիկը գրանցեց լավագույն արդյունքը' տարածությունը հաղթահարելով 19.78 վայրկյանում:
Արծաթե մեդալակիրը կանադացի Անդրե Գրասն է (20.2): Բրոնզե մեդալը բաժին է ընկել Ֆրանսիայի ներկայացուցչին (20.12):