Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքը հրապարակել է 2008թ.-ի Օլիմպիական խաղերի մարզիկների դոպինգ նմուշների հերթական ստուգումների արդյունքները:
Վեց երկրի 15 ծանրորդի դոպինգ թեստի արդյունքները դրական են եղել: Բոլոր մարզիկները ժամանակավորապես որակազրկվել են մինչև վերջնական արդյունքների հաստատումը:
Այդ մարզիկների թվում 4 ներկայացուցիչ ունի Ղազախստանը, երկուական մարզիկ Ուկրաիանան, Ռուսաստանը, մեկ ներկայացուցիչ Ադրբեջանը, երեքական ներկայացուցիչ' Բելառուսը և Չինաստանը: