Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) ժամանակավորապես հեռացրել է հայ մարզուհի Մելինե Դալուզյանին և ևս չորս մարզիկների մրցումներին մասնակցելուց, երբ Լոնդոնի 2012թ-ի օլիմպիական խաղերում նրանց դոպինգ-նմուշները դրական արդյունքն են տվել։ Այդ մասին հաղորդում է IWF կայքը։
Դալուզյանը Հայաստանի՝ սկանդալային հայտնի բազմակի չեմպիոն է, 2007թ-ի և 2008թ-ի Եվրոպայի չեմպիոն, 2010թ-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Ավելի վաղ մեծ աղմուկ էր բարձրացրել նրա մասնակցությամբ ԼԳԲՏ համայնքի մասին ֆիլմը։
Դալուզյանից բացի դրական արդյունք են տվել ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտիայի, ադրբեջանցի Վալենտին Խրիստովի, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի, բելառուս Նիկոլայ Նովիկովի դպինգ-նմուշները։
Նշվում է, որ Լոնդոնի օլիմպիադայի օրերին ծանրորդներից վերցված նմուշների կրկնակի անալիզից հետո նրանց մեզում հայտնաբերվել է դեգիդրոխլորմեթիլտեստոստերոն արգելված նյութը։