Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 32 անգամ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

 

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, հակառակորդը հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 32 անգամ' հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 300 կրակոց:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»: