Երեկ Արցախի հարավ-արևմտյան դիրքերում պայմանագրային զինծառայող է զոհվել։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այս տեղեկությունը։
Զինծառայողին մահացած են գտել մարտական դիրքերից քիչ հեռու: Դեպքին առնչվող այլ մանրամասներ հայտնի չեն: «Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, քննության արդյունքում մանրամասները պարզ կդառնան»,-ասաց Հովհաննիսյանը։