ՀՀ զինված ուժերում դժբախտ պատահարի հետեւանքով զինվոր է մահացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Խորը ցավով պետք է տեղեկացնեմ, որ այսօր ՀՀ ԶՈւ-երում, նախնական դժբախտ պատահարի հետեւանքով, մահացել է զինծառայող, կ-ստ Արարատ Սիմոնի Խեչումյանը, ծնված 1999թ.: Ցավակցում ենք Արարատ Խեչումյանի հարազատներին»,–գրել է նա: