«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, որի գործունեության գերակա ուղղություններից մեկը համահայկական ծրագրերի իրականացումն է, վերջին տարիներին ֆինանսական մեծամասշտաբ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում սփյուռքի հայկական կառույցներին:
Դեռևս նախորդ տարի Լիբանան կատարած աշխատանքային այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանն առաջնահերթ համարելով սփյուռքում հայապահպանության խնդիրը՝ հայտարարեց, որ պատրաստ է յուրաքանչյուր տարի 20 լիբանանահայ ուսանողի հնարավորություն ընձեռել կրթություն ստանալու Հայաստանի ԲՈՒՀ-երում՝ հիմնադրամի վրա վերցնելով ֆինանսական բոլոր ծախսերը:
Նա պատրաստակամություն հայտնեց զգալի միջոցներ ուղղելու համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացմանը:
Առավել մանրամասն՝ Կենտրոն հ/ը-ի տեսանյութում: