Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Պատգամավորները շարունակում են քննարկել ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:

 

Սեպտեմբերի 13-ի նիստում Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից ելույթ է ունեցել և ներկայացրել է այն ծրագրերը, որոնք պատրաստվում է իրականացնել գլխավոր դատախազի պաշտոնում հաստատվելու դեպքում:

 

Սեպտեմբերի 13-ի նիստում հարցի քննարկումն ավարտվել էր մտքերի փոխանակության փուլում: