Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այլընտրանք չունի. դա են ապացուցում նրա հանդիպումներն ընտրողների հետ: Կարեն Գրիգորյանի թեկնածության օգտին են արտահայտվում Էջմիածնի մտավորականները, մարզիկները, արվեստագետները, Արցախյան հաղթամարտի մասնակիցները, տարածքը ներկայացնող պատգամավորները: Այս ամենն ապացուցում է, որ սեպտեմբերի 18-ի քվեարկությունը սոսկ փաստի արձանագրում է լինելու: Կարեն Գրիգորյանն Էջմիածնի, էջմիածնեցու սիրված քաղաքապետն է:
«Ավագանին Էջմիածնը սիրող այն անձն է, որը չի վճարվում և չի էլ վճարվելու: Նա եկել է իր սերը ցույց տալու: Նա եկել է, որ հետևի, որ քաղաքապետը ճիշտ ծախսի, հետևի, որ քաղաքապետը ծախսածը ճիշտ ներկայացնի: Հետևի, որ քաղաքապետը որակով կատարի գործը»,- քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը:
Առավել մանրամասն՝ առաջարկվող տեսանյութում: