Hraparak.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի17-ին Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքն էր: Հրանտը ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ, նրանք ապրում են Մոսկվայում: Մեր տեղեկություններով` պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում, իսկ խնջույքը` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում:
Հարսանեկան շոուն վարել է հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը, հյուրերին իրենց կատարումներով ուրախացրել են Արմենչիկը, Զարուհի Բաբայանը, Արամեն, Ինգա և Անուշ Արշակյանները, Քրիստինե Պեպելյանը և այլք: Խնջույքին ներկա է եղել մոտ 700 հոգի, որոնց թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Վրաստանի վարչապետը, Գագիկ Ծառուկյանը: Հարսանիքի քավորն էլ հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն էր:
Ներկաների աչքից չի վրիպել այն, որ վարչապետի մեքենայի համար ճանապարհ չեն բացել, վերջինս մյուսների պես սպասել է իր հերթին: Ուշագրավ է նաեւ այն, որ հարսանիքին չի մասնակցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս պաշտոնանկությունից հետո Ծառուկյանի եւ Սամվել Կարապետյանի հետ Դուբայում հանգստանում է, ըստ ամենայնի` հարկ չի համարել վերադառնալ: Ստորեւ ներկայացնում ենք բացառիկ լուսանկարներ հարսանիքից: Նախագահ Սերժ Սարգսյանը լուսանկարվել է հարսնացուի եղբոր հետ: