«Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակին է արժանացել մերօրյա հերոսը: Գյումրու երիտասարդական պալատում սեպտեմբերի 21-ին կայացած «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությանը լավագույն պարգևին՝ գլխավոր մրցանակին արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմում Շուլի Հակոբյանը:

 

Սեպտեմբրի 21-ը ոչ միայն ՀՀ անկախության, այլ նաև խաղաղության միջազգային օրն է: Այս տարի առաջին անգամ հենց նույն օրը տեղի ունեցավ «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխությունը՝ դառնալով ամենամյա: Մրցանակաբաշխության նախաձեռնողը և հեղինակը MasterPeace միջազգային կազմակերպությունն է. Հայաստանի գրասենյակը ևս իրավունք է ստացել կազմակերպել մրցանակաբաշխությունը Հայաստանում՝ Գյումրիում:

 

Մրցույթը բաց էր՝ մինչ մրցանակաբաշխությունը ներկայացված 9 թեկնածուներից անկախ ժյուրին տեղում ընտրեց լավագույնին:

 

«MasterPeace» միջազգային կազմակերպության «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում ժյուրիի որոշմամբ 2-րդ« 3-րդ« 4-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան պատվոգրեր և սերտիֆիկատներ« իսկ գլխավոր մրցանակը' միջազգային սերտիֆիկատը և Հոլանդիայից բերված «Նելսոն Մանդելա» բրոնզե արձանիկը տրվեց թշնամու 3 տանկ խոցած Շուլի Հակոբյանին: Հերոսի բացակայության պատճառով մրցանակը հանձնվել է Շուլի Հակոբյանի հորը՝ Արմեն Հակոբյանին:

 

«Մրցանակաբաշխության նպատակն է հայտնաբերել մեր կողքին ու մեր մեջ ապրող Նելսոններին և խրախուսել ու քաջալերել նոր Նելսոնների՝ դրական ու բարի փոփոխություններ կատարելու իրենց շրջապատում« քաղաքում« գյուղում« փողոցում« համալսարանում և այլուր: Մեր կողքին ապրում են հարյուրավոր հերոսներ« ովքեր իրենց անշահախնդիր ու անմնացորդ նվիրումով դրական փոփոխություն են կատարում իրենց համայնքում՝ մեծ ներդրում ունենալով մարդու իրավունքների« ազատ խոսքի դրսևորման« խաղաղության կառուցման« սոցիալական արդարության« կրթության և առողջապահության բարելավման« համայնքների զարգացման« սննդի անվտանգության« հայրենիքի պաշտպանության և այլ բնագավառներում...»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց «MasterPeace Հայաստան» գրասենյակի ղեկավար Արմենուհի Սերոբյանը:

Մրցանակաբաշխության ընթացքում հատուկ սերտիֆիկատների արժանացան Գյումրիի երեք բուհերի լավագույն ակտիվ ուսանողները:

Արմենուհի Մխոյան