Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 140 կրակոց:

 

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: