Սեպտեմբերի 26-ին՝ ժամը ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հսկիչ անցագրային կետում անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Վ. Ն.-ին:


Վերջինիս մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակի միջից հայտնաբերվել և առգրավվել են բջջային հեռախոսների լիցքավորիչ 3 սարքերի մեջ թաքցված, 52,5 գրամ ընդհանուր քաշով պոլիմերային թաղանթներով փաթեթավորված կանաչ գույնի բուսական խոնավ զանգված, պոլիմերային զիպ փականով տոպրակի մեջ լցված, 11,9 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշիացված զանգված,  ընդհանուրը 2,7 գրամ քաշով շագանակագույն փոշիացված զանգված և 0,5 գրամ ընդհանուր քաշով, պոլիմերային թաղանթով փաթեթավորված սպիտակ դեղահաբի կտորներ:

Իրականացվում է հետաքննություն:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը: