ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվելու է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Aysor.am-ին հայտնեց կառավարությունում աղբյուրը։
Ակնկալվում է, որ նոր նշանակման մասին հրամանագիրը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին։
ՀՀ Նախագահի' 2009թ.-ի հունվարի 31-ի հրամանագրով Յ.Խաչատուրովը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: