Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն' հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Սարգսյանը, ով հավաքել է 4 033 ձայն:
Գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հավաքել է 3179 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացնող Սրբուհի Գրիգորյանը'173 ձայն:
189 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք' ընտրողների ընդհանուր թիվը 12 124 է: