Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար է ընտրվել Ահարոն Սահակյանը: Ահարոն Սահակյանը (անկուսակցական, առաջադրված ՀՀԿ-ի կողմից) հավաքել է 2 հազար 231, Աշոտ Վարդանյանը (անկ ուսակցական, ինքնաառաջադրում)՝ 1 223, Տիգրան Կարապետյանը (ՀՅԴ)՝ 206, Արուսյակ Այվազյանը (անկուսակցական, ինքնաառաջադրում)՝ 188 ձայն:
Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 5 հազար 926, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների՝ 4 հազար 66:
Անվավեր է ճանաչվել 152 քվեաթերթիկ: