Սույն թվականի հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով' 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայության պաշտոնական տեղեկագրից, որտեղից հաղորդվում է, որ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային Գոտի):

 

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:

 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ գ. Իսահակյանում ՝ 2-3 բալ ուժգնությամբ: