Թուրք-իրանական սահմանային Իգդիրի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK զինյալները թուրքական զորամաս են հրթիռակոծել:

Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Հրթիռակոծությունից հետո PKK զինյալների և թուրք զինվորների միջև փոխհրաձգություն է սկսվել:

Փոխհրաձգության հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել:

Թուրքական ԶՈՒ-ն հատուկ գործողություններ է սկսել PKKզինյալներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ:

1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015 թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում: