Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Արցախի մարտերից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում մինչեւ մայիսի վերջը եւս վեց զորամաս ձեւավորել:
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիեւը:
Ղարաբաղում մարտերից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վերջին երկու ամիսների ընթացքում արդեն տասը նոր զորամասեր են բացվել, գրում է ՏԱՍՍ-ը: