Ինչպես հայտնում է CNN Türk-ը, թուրք հովիվ Մուստաֆա Ուլքերը, ով վիրավորվել է նախօրեին հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով, մահացել է:
Թուրքական Կարս նահանգից ՀՀ սահմանը հատած հովվի ուղղությամբ սահմանապահները կրակ էին արձակել: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, հովիվը գնացել էր իր կորցրած գառան հետքերով և հատել սահմանը:
Կարս նահանգի Աքայ շրջանի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ հայկական կողմի հետ բանակցություններ են տարվում' հովվի դիակը թուրքական կողմին հանձնելու համար: