ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիկտոր Դալլաքյանը ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

 

Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից:

 

Հրամանագրում մասնավորապես ասվում է.

 

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված' Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը' ո ր ո շ ու մ ե մ.

Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը հանդիպել էր լրագրողներին և հայտարարել, որ ինքը մտնում է ակտիվ քաղաքական պրոցեսների մեջ:

 

Վիկտոր Դալլաքյանը հայտարարել էր նաև, որ եթե իր հետ որևէ բան պատահի, դրանում մեղավոր կլինի միայն Սերժ Սարգսյանը: