ՀՀ նախագաահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի պաշտոնական տեղեկագրից:

Հրամանագրում ասվում է.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայկազ Բաղմանյանին ինքն է հորդորել աշխատանքից ազատվելու դիմում գրի: