ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արամ Զաքարյանն ազատվել է ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնից:

 

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով էլ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Վարդան Մինասյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: