Զովունիում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: Ընտրությունների արդյունքում, առաջադրված երկու թեկնածուներից, համայնքապետ էր նշանակվել անկուսակցական, ոստիկանության նախկին գնդապետ Վրույր Սիմոնյանը, ով մրցակցին հաղթել էր 18 ձայնով:

 

20 տարի շարունակ համայնքը ղեկավարած Սերժիկ Ավետիսյանը ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել աթոռին հրաժեշտ տալու մտքի հետ: ՀՀԿ-ական թեկնածուն այնքան ծանր էր տարել այդ լուրը, որ նախ ընտրությունների արդյունքը բողոքարկեց ԿԸՀ, որի ուսումնասիրության հետևանքով Սերժիկ Ավետիսյանը կորցրեց ևս մեկ ձայն, ապա, ինչպես ArmLur.am-ին հայտնեց նորընտիր գյուղապետը, դիմել է դատարան՝ բողոքարկելով գրանցված արդյունքը և պահանջում է նոր ընտրություններ անցակցնել. «Այսօր ժամը 20.00-ին, Վարչական դատարանում կլինի դատական նիստը, հետաքրքրականն այստեղ այն է, որ այն տեղամասը, որի դեմ բողոքարկել են՝ նախագահել է իր կնոջ եղբայրը, նրա դեմ են բողոքարկում, իրենց համար նախընտելի է, որ ամեն կերպ փորձեն այդ մարդուն դատել, միայն թե վերադառնա իր պաշտոնին»:

 

Սիմոնյանը նաև նշեց, որ Սերժիկ Ավետիսյանը պահանջում է, որպեսզի ողջ Զովունիում նոր ընտրություններ անցակցվեն. «Անտեսում են ողջ ժողովրդի ձայնն ու նրանց ընտրությունը: Եղբոր լծակներն են փորձում օգտագործել և նախկինի պես կեղծելով պաշտոնի գալ»: Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց նաև Սերժիկ Ավետիսյանի եղբոր՝ Դավիթ Ավետիսյանի հետ: Վերջինս եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահը, և հենց նրա «լծակների» մասին են անընդհատ բարձրաձայնում:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ: