Վարուժան Սուքիասյանն հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ Մամուլի քարտուղարությանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Սուքիասյանը գլխավորում էր Հայաստանի հավաքականը 2015 թ. դեկտեմբերից: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Սուքիասյանի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրած 3 խաղերում էլ պարտություն է կրել:
Հավելենք, որ Հայաստան-Ռումինիա հանդիպմանը, երբ մեր ընտրանին խայտառակ ֆիասկոյի ենթարկվեց Ռումինիայի ընտրանու կողմից, սեփական դարպասն ընդունելով 5 գնդակ, հավաքականի երկրպագուները վանկարկում էին. «Սուքիասյան հեռացիր»: