Այսօր' Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն անդրադարձավ այն խոսակցություններին, ըստ որոնց՝ ՀՀԿ անդամ, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել.
«Այդ խոսակցություններն անհիմն են և ոչ մի հիմնավոր պատճառ չկա, որ ՀՀԿ-ականները նոր կուսակցություններ հիմնեն»,- ասաց Սահակյանը:
Հիշեցնենք, որ շրջանառվում էր տեղեկություն, թե Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը նոր կուսակցություն է հիմնելու, թեպետ մամուլում Բեգլարյանն արդեն հերքել էր տարածված լուրը: