Սիրելի ընկերներ, անհրաժեշտ է բոլորիս օգնությունը: Խնդրում ենք կարդալ, հնարավորություն դեպքում օգնել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք...
Փոքրիկ Մանեն օգնության կարիք ունի: Առաջին հայացքից թվում է, թե այս հրաշքի մոտ ամեն ինչ կարգին է, այնինչ Մանեն ամբողջովին խուլ է: Բազմաթիվ հետազոտություններից հետո բժիշկների տված եզրակացությունն ուղղակի սարսափելի էր այս նորաստեղծ ընտանիքի համար: Սկզբում թվում էր, թե հնարավոր է Մանեին բուժել Հայաստանում, սակայն ներքին ականջների անոմալիայի պատճառով կոխլեար իմպլանտացիան, որը խուլ երեխային հնարավորություն է տալիս լսել, դարձավ անհնար այս փոքրիկի համար: Լենհարդ հիմնադրամը, ներդնելով իր ամբողջ ուժերը, կարողացավ գտնել մասնագետ, ով կարող է փրկել Մանեին խլությունից և նրան լսելու և հասարակությանն ամբողջովին ինտեգրվելու հնարավորություն տալ:
Փոքրիկի վիրահատության և բուժման համար անհրաժեշտ է 33.000 Եվրո: Մանեն շատ ժամանակ չունի, որովհետև լիարժեք լսելու համար իմպլանտացիան պետք է կատարվի որքան հնարավոր է շուտ:
Ընդհանուր գումարի մեծ մասն արդեն հավաքվել է, սակայն անհրաժեշտ է ևս 5.000 եվրո Մանեին օգնելու համար:
Ձեր օգնությունը կարող եք փոխանցել՝ նշելով.
Ստացող Պրոֆեսոր Էռնստ Լենհարդի անվան հիմնադրամ, Նպատակ՝ օգնություն Մանե Հարությունյանին:
Ameria Bank
AMD -1570020931340100
USD -1570020931340101
EUR -1570020931340146
RUB -1570020931340158
ArCa ՝ 9051340207683433 (220341624454000 տերմինալով փոխանցելու դեպքում)
Արմեն Հարությունյան (Մանեի հայրը):
Կարող եք զանգահարել այս համարով՝ 094-86-82-00