Բելլա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շտաաապ!!! փոքրիկ Հմայակը լայքի կարիք ունի
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կարծես նեղսրտել է, որ վերջերս ստեղծվել է «Միասնություն» համազգային շարժումը և ջանք ու եռանդ չի խնայում շարժման վերաբերյալ իր դարակազմիկ տեսակետները հայտնելու համար:
Ափսոս ի հեճուկս Հմայակ Հովհաննիսյանի ջանքերին ֆեյսբուքյան տիրույթում նրան չեն կարդում, չեն մեկնաբանում ու չեն լայքում:
Նկատեք՝ 6 ժամ է անցել և ընդամենը մեկ լայք ունի իր գրառումը»: