Երեկ՝  հոկտեմբերի 24-ին դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ժամը 17։40-ին «Գյումրու ԲԿ» է տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 55-ամյա բնակիչ Լյովա Հաջյանը։

 

Տղամարդը «Գյումրու ԲԿ» է տեղափոխվել կրծքավանդակի ծակած-կտրած վերքով, ճակատային հատվածի և քթի սալջարդերով։

 

Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է։

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիրակի մարզի Հառիճ գյուղում էր համագյուղացիների միջև վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ։ Դանակահարված տղամարդը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում։