Յուրաքանչյուր քաղաքական գործընթացից հետո ներքաղաքական կյանքում, որպես կանոն, տեղի է ունենում քաղաքական դաշտի ակտիվ հատվածի որոշակի դիվերսիֆիկացիա, կամ շախմատային լեզվով ասած՝ «ռակիրովկա»:
ՀՀ քաղաքական համակարգի առաջին գլոբալ վերաբաշխման գործընթացը սկսվեց 1990 թվականի ԳԽ-ը ձևավորելուց հետո: Այդ ժամանակ կոմունիստական ապարատի մի շարք ներկայացուցիչներ կերպարանափոխվեցին՝ դառնալով ընգծված լիբերալներ, անդամագրվեցին ՀՀՇ շարքերը (նրանցից շատերը շարունակում են պաշտոնավարել մինչ այսօր, ոմանց անգամ պաշտոն տվեց «սուպեր նորարար Կարեն Բարեփոխիչը»):
1998թ.-ին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, ՀՀՇ-ական ճամբարից այդ սեկտայից սահուն անցան դաշտում գործող այլ սեկտորներ (քաղաքական աբիժնիկության առաջին փորձին ականատես ենք դառնում հենց այս փուլում, երբ որոշ նախկին ՀՀՇ-ականներ սկսեցին անդամագրվել այլ ցուցակներում, և սկսեցին կազմակերպված «բոչկա գլորել»՝ արդեն նախին ճամբարի քաղաքականության վրա):
2007թ.-ից ՀՀԿ-ին սկսեցին անդամագրվել որպես պրոֆմիություն, կամ առնվազն՝ որպես աշխատանքի տեղավորման գործակալություն, և սա աբիժնիկավազքի երկրորդ փուլն էր: Քաղաքական տրանսֆորմացիաներից հայտնիներից կարելի է առանձնացնել ժամանակին ՕԵԿ-ում տիրող առնետավազքը, երբ շատ կուսակցականներ սկսեցին ճամբարափոխ լինել և ինտեգրվել կերակրատաշտին հարմար դիրքերում: Նույն պատկերը ԲՀԿ-ում էր հետփետրվարյան ինտրիգներից հետո, երբ կուսակցությունում մի որոշակի հատված սկսեց մտածել «քաղաքական ապաստանի» մասին:
Մամուլի հրապարակումներից հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի թիմում էյֆորիկ տրամադրություն է տիրում: Գործող իշխանութունից «աբիժնիկների» մեծ բանակ է ձևավորվում Սեդրակիչի բլոկում: «Աբիժնիկները» տակից սերտորեն շփվում են երկրորդ նախագահի և նրա թիմի հետ: Նրանք հավատարմության երդումներ են տալիս երկրորդ նախագահին, բամբասում երրորդից, համեմատություներ անում ի վնաս վերջինի, և խոստանում ապահովել նախկինի շռնդալից վերադարձը: Եւս մի քանի «աբիժնիկ», որոնք այս պարագայում կապահովի նոր կառավարությունը, և պալատական հեղաշրջման համար բոլոր պայմաններն ստեղծված կլինեն:
ՀՀ քաղաքական պրակտիկայում նմանօրինակ դեպքերի ականատես եղել ենք քանիցս. թե ինչպես են իրենց թիմից շատ արագ ու կազմակերպված անցնում հակառակ ճամբար և սկսում վատաբանել ու դիվիդենտներ հավաքել՝ պախարակելով ու անվանարկելով նախկին գործընկերներին, թիմակիցներին:
Սա կարելի է մեկնաբանել շատ կարճ. «քուչայական քաղաքականություն», իսկ գործող անձանց կարելի է գնահատել ըստ ցինիկության աստիճանի: Մեզ մոտ, սովորաբար, շատ դեպքերում ընդդիմությունը և «աբիժնիկները» մոտավորապես նույն բանն են: Եվ ընդդիմություն են դառնում նրանք, ովքեր ժամանակին ազատվել են աշխատանքից, այն մարդիկ, ովքեր արժանի չէին այդ պաշտոններում աշխատելուն կամ որոնց թվում էր, թե իրենք պետք է ավելի բարձր պաշտոն զբաղեցնեին և չեն զբաղեցրել:
Փաստ է, որ «աբիժնիկները» պետք է հեռանան քաղաքականությունից, քանի որ արագ-արագ գույները փոփոխվող կեղծ «էլիտար» զանգվածը վտանգավոր է պետության անվտանգության, նրա հետագա բնականոն գործունեության ու զարգացման համար:
Արտակ Աբովյան