ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի՝ ժամը 11.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Դժվարանցանելի են Դիլիջանի, Սպիտակի, Չայնիի ոլորանները և Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը:

 

Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

 

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

 

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: