Ոստիկանությունը օրեր առաջ տեսանյութ էր տարածել՝ երևանի բնակչից շանտաժի միջոցով գումար կորզելու փաստի ու չարագործներին հայտնաբերելու վերաբերյալ:

 

Asekose.am-ի տեղեկություններով, չարագործները փորձել էին շանտաժի միջոցով գումար շորթել երևանյան հայտնի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում:

 

Առիթը եղել է ռեստորանատիրոջ մասնակցությամբ ինտիմ մի տեսանյութ, որտեղ վերջինս զվարճանում է մեքենայի մեջ նստած մարմնավաճառի հետ:

 

Շանտաժին մեկ անգամ տեղիք տալուց հետո, երբ չարագործները նորից են անհանգստացրել ռեստորանատիրոջը, վերջինս դիմել է ոստիկաններին, ովքեր կարողացել են պարզել հանգամանքներն ու բացահայտել կազմակերպված հանցավոր մեքենայությունը:

 

Գործն այժմ գտնվում է ՀՀ Քննչական Կոմիտեում:

 

Այս թեմայով ոստիկանության տեսանյութը՝ ստորև.