2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում նոր շարժումներ են ձևավորվում, դրանցից մեկն էլ «Միասնություն» համազգային շարժումն է:
«Միասնություն» համազգային շարժման (կուսակցության) կորիզը նոր սերնդի դեմքեր են, որոնք, ըստ էության, որոշել են քաղաքական հայտ ներկայացնել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
ArmLur.am-ը «Միասնություն» համազգային շարժում դաշինքի հետագա գործունեության, ֆինանսական աղբյուրների, թիմում ընդգրկված ուժերի անելիքների և այլ հարցերի շուրջ զրուցել է դաշինքի ղեկավար Արման Վարդանյանի հետ:
Կայքի փոխանցմամբ՝ Արման Վարդանյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Երևանի քաղաքապետ եղած տարիներին գլխավորել է ԲՀԿ խմբակցությունը։ Վարդանյանը, Բեգլարյանի հետ տարաձայնությունների արդյունքում, լքել էր խմբակցության ղեկավարի պաշտոնը։
Մանրամասները՝ ArmLur.am–ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան