ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնը այսօր՝ նոյեմբերի 4-ին, ստանձնեց Արմեն Մուրադյանը:

 

Այսօր Բժշկական համալսարանում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ քննարկվեց Միքայել Նարիմանյանի հրաժարականի և նոր ռեկտորի թեկնածության հարցը:

 

Նիստի ժամանակ առաջադրվեց ընդամենը մեկ թեկնածու՝ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:

 

Հենց նա էլ միաձայն ընտրվեց ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնում: